Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության ընթացքին առնչվող հարցեր
Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել էԵվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի  պատվիրակությանը։ Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը Հայաստանում ևմասնավորապես ընդգծել, որ հարավային ուղու՝ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը համագործակցության խորացման ու ընդլայման լայն հնարավորություններ է ստեղծում։

Հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցության ծրագրի ղեկավար Անդրեյ Գլավատսկիխը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ հիմնադրամը Հայաստանի հետ ունի գործընկերային հարաբերությունների հաջողված փորձ, ինչը թույլ է տալիս շարունակել ակտիվ համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Տրանշ-4 ճանապարհատվածի շինարարությունը մասնաբաժիններով իրականացնելու և ՀՀ-ում փորձ ունեցող ընկերություններին ծրագրում ներգրավելու հնարավորություն ընձեռելու հարցը։ Կողմերը մտքեր են փոխանակելԵվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի կողմից ենթակառուցվածքների բարելավման և  էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերի շուրջ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը