Գորդան Գրլիչ Ռադմանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: