Ցանկացած փորձ, որն ուղղված է բռնության արդարացմանը, բացարձակապես անընդունելի և դատապարտելի է․ Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Վերջին օրերին ֆեյսբուքյան լրահոսս ողողված է բռնության տարբեր դրսևորումների պատմություններով և նկարագրություններով, որոնց վերաբերյալ զարմանալիորեն ոչ միանշանակ մեկնաբանությունների եմ հանդիպում: Ըստ իս՝ բռնությունը հնարավոր չէ կատեգորիաների բաժանել: Բռնությունը բռնություն է, և վերջ, հետևաբար ցանկացած փորձ, որն ուղղված է որևէ կերպ դրա արդարացմանը, բացարձակապես անընդունելի և դատապարտելի է»: