Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Հիշեցնենք՝ ԱԳ նախարարը օրեր առաջ այցելելէր նաև Թուրքիայի՝ ավերիչ երկրաշարժից առավել շատ տուժած շրջաններ և անձամբ դիմավորել ուղարկված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: