Ադրբեջանում մի քանի օր է՝ փորձում են մարել անտառային հրդեհները

Ադրբեջանում շարունակվում է անտառային հրդեհների դեմ պայքարը։ Երկուշաբթի օրվանից Յարդիմիլի շրջանում  բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել։

Ինչպես հայտնում է Թուրան գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, Աղսու շրջանի Գեգելի գյուղի մերձակա լեռնային անտառում  բռկված հրդեհի շիջման աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը երեք օր չի հաջողվում մեկուսացնել։

Այստեղից կրակը տարածվել է նաև Շամախի շրջան։ Նշվում է, որ կրակի դեմ պայքարում գործարկվել է ավիացիա։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ հրշեջները, էկոլոգիայի նախարարության աշխատակիցներն ու տեղի բնակիչները։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: