Տրվեց «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի մեկնարկը

Տրվեց «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի մեկնարկը
Տրվեց «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի մեկնարկը

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը տվեց հերթական նախագծի՝«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի մեկնարկը:  Այս մասին տեղեկացնում է «Ռեստարտի» ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունը։ 

Ըստ հաղորդագրության, հիմնադրամի բացման միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ կառավարությունից, Ազգային ժողովից, տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիական հասարակությունից, բիզնես ոլորտից և ՀՀ գրեթե բոլոր բուհերից։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը։

«Հիշեցնենք, որ «Ռեստարտն» առաջին հիմնադրամն է, որ ստեղծվել է ուսանողների կողմից»,-իրազեկում է հաղորդագրությունը: