Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի կենդանաբանական այգու տնօերն Էդմոն Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: 

Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիանա Բրյանի հետ, որը հաստատեց լուրը. «Այո՛, հրաժարական է տվել, այսօր աշխատակազմին հայտնեց, որ իր դիմումի համաձայն այլևս կենդանաբանական այգու տնօրենը չէ»: 

Հիշեցնենք, որ Էդմոն Ղազարյանը մինչև Կենդանաբանական այգու տնօերն նշանակվելը եղել է Նորք–Մարաշ վարչական շրջանի ղեկավարը:  

Հիշեցնենք, որ այսօր հրաժարական է տվել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: