Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվել նոր վերահսկողության տակ վերցված բարձունքներում և դիրքերում ինժեներական ապահովման միջոցառումների առավել որակյալ իրականացման ուղղությամբ. Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է.
«Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հերթական ծառայողական խորհրդակցությունն է անցկացրել, որտեղ «կոնկրետ հանձնարարականներ է տվել ազատագրված (օկուպացված )տարածքներում, ինչպես նաև նոր վերահսկողության տակ վերցված (զավթած) բարձունքներում և դիրքերում ինժեներական ապահովման միջոցառումների առավել որակյալ իրականացման ուղղությամբ»:

Հասանովը նաև հանձնարարել է «կանխել բոլոր սադրիչ գործողությունները»: Հասանովը նշել է, որ «սեղմ ժամկետներում իրականացված լոկալ գործողությունները բանակի մարտական բարձր վճռականության հերթական վկայությունն են»:

«Մեկնաբանելով նրանց հայտարարությունները, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ադրբեջանական բանակի հաջող գործողությունների հետ»՝ Հասանովը ընդգծել է, որ «ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով և նշել, որ ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանը աջակցող երկրների զինվորականների կողմից հնչեցված զրպարտչական բնույթի մեղադրանքներն անընդունելի և անհեթեթ են»: Այս հայտարարությունն ուղղված է, իհարկե, Իրանի դեմ:

Նշեմ, որ Հասանովը պարբերական նման խորհրդակցություններ անցկացնում և ժամանակ առ ժամանակ հրապարակային հայտարարություններով հանդես գալիս դրանց վերաբերյալ:
Հատուկ շեշտել է, որ ոչ մի զավթած տարածքից դուրս չեն գա՝ ի հեճուկս տեղական «միամիտ» իշխանությունների հավաստիացումների, դեռ մի բան էլ կամրանան, հատկապես երբ խանգարող չկա իրենց: