Ջանք ու եռանդ չեմ խնայելու փորձս ու կարողություններս մեր երկրի զարգացման գործում ներդնելու համար. Հրաչյա Սարգսյան

ՀՀ վարչապետի խորհրդական, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի’ հայրենակիցներ, Սիրելի’ երևանցիներ, Հարգելի’ գործընկերներ, Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:

Շնորհակալ եմ վստահության համար»:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ վարչապետի հրամանով Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։