Մեքենան բախվել է պատին․ 30-ամյա վարորդը մահացել է

Ապրիլի 29-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Նժդեհ Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: