Ովքեր իրավունք չեն ունենա զենք ձեռք բերել,կրել և օգտագործելու. ԱՆ-ն հրապարակել է առաջարկը

Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:

Փոփոխությունների համաձայնզենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է

  1. հոգեկան խանգարումների տեսակներ
  2. նյարդային համակարգի հիվանդություններ
  3. վնասվածքների հետևանքներ
  4. ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ
  5. վիրաբուժական մի շարք հիվանություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
  6. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
  7. զարգացման արատներ
  8. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ: