Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը A ենթախմբերում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային կանայք և 96 կգ քաշային տղամարդիկ:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լիանա Գյուրջյանը 81 կգ (մրցման մեկնարկը` 17:30), ինչպես նաև 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը(մեկնարկը` 20:00):