Այսօր պայքարում կներգրավվեն Արթուր Ալեքսանյանը ու ևս 4 հայ ըմբիշներ. ըմբշամարտի ԵԱ

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարում կներգրավվեն 5 հայ ըմբիշներ:

Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):