Կրակել էր թափառող շների վրա. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 24-ին՝ ժամը 03:00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մի տղամարդ Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում զենք է օգտագործում:

Իրավապահները նշված վայրում հայտնաբերել, զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են ներկայացրել 32-ամյա մի տղամարդու, որը Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի բնակիչ է: Նա ներկայացրել է «Մակարովի» նմանվող ատրճանակ՝ առանց փամփուշտների:

Ոստիկանություն զանգած երիտասարդից ընդունվել է հաղորդում, ըստ որի՝ ժամը 02:40-ին 32-ամյա տղամարդը կրակել էր թափառող շների վրա, ինչի համար ինքը խփել էր նրա դեմքին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: