«Այս ամենը հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են». Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անդրադարձել է Իջեւանում տեղի ունեցող իրադարձություններին։ Աբրահամյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Այս պահին բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, մնացյալի մասին կգրեմ հաջորդիվ: 

Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկիրն էլ, անտառներն էլ, Սևանն էլ կարող են ծախել ու հոշոտել…

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Հակոբ Սիմիդյանը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ոստինանապետ Վալերիյ Օսիպյանը տեղում են, խնդիրները կլուծվեն, բայց կարևորը պետք է վերջապես հասկանալ և ընդունել, որ բռնությունը որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ անընդունելի է և պետք է բացառել մեր հարաբերությունների բոլոր մակարդակներում»: