Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը կաջակցի 120 սոցիալապես խոցելի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց

Համաճարակի այս օրերին տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են բազմաթիվ խնդիրների: Ինքնամեկուսացման պայմաններում նրանց կենսական կարիքները հոգալու նպատակով Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցություն է տրամադրում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությանը, որը սնունդ և հիգիենիկ պարագաներ կտրամադրի ավելի քան 120 սոցիալապես խոցելի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի երկամսյա սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների առաքում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և 14 այլ համայնքներում բնակվող շահառուներին:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան