100 մարդ մեկ բնակարանու՞մ. ԿԸՀ-ն պատասխանատու չի

Երեւան քաղաքի 11/15 ընտրատեղամասի բնակարաններից մեկում պաշտոնական տվյալներով 100 մարդ է գրանցված:
ԿԸՀ ընտրողների ցուցակում նշված է, որ Գարեգին Նժդեհ փողոցի 35-րդ շենքի 11-րդ բնակարանում գրանցված է 100 հոգի: Դրանու մ հեշտությամբ կարելի է համոզվել բացելով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որտեղ 539-639 թվերի ներքո նույն բնակարում բնակվող 100 մարդկանց անուններ են նշված:
ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյան «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ իրենք պատասխանատու չեն նման անճշտությունների համար, քանի որ թվերը իրենց է տրամադրել ՀՀ ոստիկանությունը: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Շենգավիթի անձնագրային բաժանմունքի հեռախոսի համարը չի պատասխանում:
© Medialab.am