«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքին։
«Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որ պետականորեն դա ընդունել ենք և դա պետք է կարողանանք ի ցույց աշխարհի ասել, որ Հայաստանը՝ հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում:
Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետրը կառուցվել է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, որ թույլտվություն վերցնենք։ Հատիսի գագաթին թույլ չեն տվել, կողքն են տվել»: