Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Քուվեյթ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունիսի 22-ից կմեկնարկի ուղիղ չվերթները դեպի Քուվեյթի մայրաքաղաք Ալ Քուվեյթ:  

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Ալ Քուվեյթի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի: 

Չվացուցակ դեպի Բաղդադի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունիսի 22-ից (բոլորը տեղական ժամանակով). 

««Ուրախ ենք տեղեկացնել, որ ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան մեկնարկում է իր նոր՝ Երեւան-Ալ Քուվեյթ ուղիղ չվերթները, որը ոչ միայն նոր շուկայի բացահայտման, այլեւ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու նոր հնարավորություններ է տալու։ Վստահ ենք, որ Հայաստանը Ծոցի տարածաշրջանի հետ կապող այս նոր չվերթի միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն տուրիստական նոր հոսքերի ձեւավորման, մարդկային, մշակութային եւ գործարար կապերի խթանման համար», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: 

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: 

Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի: