Բարձր պատասխանատվության գիտակցումով շարունակելու եմ ծառայել Հայաստանին. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, վարչապետի որոշմամբ այսօր նշանակվել եմ մամուլի քարտուղարի պաշտոնում։
Բարձր պատասխանատվության գիտակցումով շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման կարեւոր առաքելությունն ինձ վստահելու համար»: