Վերջին 4 տարիներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պետբյուջե է վճարել 159,055,245 ՀՀ դրամ եկամտահարկ և այլ վճարներ

Վերջին շրջանում սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներով տարբեր խմբեր թիրախավորում են օտարերկրյա կազմակերպություններից, մասնավորապես` Բաց հասարակության հիմնադրամներից դրամաշնորհ ստացած կազմակերպությունները։

Այդ համատեքստում հիշատակվում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ որպես ԲՀՀ-Հայաստանից ամենամեծ դրամաշնորհներ ստացած կազմակերպություններից մեկը։

Մենք ապահովում ենք մեր գործունեության թափանցիկությունը տարեկան հաշվետվությունների և այլ հրապարակումների միջոցով։ 2018թ․-ին մեր իրականացրած ծրագրերի և արդյունքների մասին բովանդակային հաշվետվություն ենք ներկայացրել այս տարեսկզբին։

Մենք ներկայացնում ենք նաև վերջին 4 տարիների ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տարբեր դրամաշնորհներից ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների մասին տեղեկություն։

Մանրամասները՝ այստեղ