Վաշինգտոնում կայացել Է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ԱԳՆ «Թվիթեր»-ի պաշտոնական էջից:
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է գրառման մեջ: