Դավիթ Տոնոյանը պարտավոր է շտապ մեկնել տվյալ զորամաս և հանրությանը բացատրություններ տալ տեղի ունեցածի վերաբերյալ. Ժաննա Ալեքսանյան

Դավիթ Տոնոյանը պարտավոր է շտապ մեկնել տվյալ զորամաս և հանրությանը բացատրություններ տալ տեղի ունեցածի վերաբերյալ. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անդրադարձել է զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեի այսօր վա հաղորդադագրությանը:

«Հայաստանի քննչական կոմիտեն արտառոց հաղորդագրություն է տարածել այսօր մահացած զինծառայող Վոլոդյա Գալոյանին դարձնելով հանցագործ և ինքնասպան միաժամանակ: Ինչպե՞ս է հասցրել քննչական կոմիտեն մի քանի ժամում պարզել բոլոր հանգամանքները և ամեն ինչ բարդել շարքային զինծառայողի վրա, դա արդեն ևրևակայության խնդիր է: Ինչպե՞ս կարելի է զինվորի մահվան լուրը էս դաժանությամբ հաղորդել ընտանիքին: Հենց իրենց տարածած հաղորդագրությունը խիստ խոսելի է, 4 ժամում 50 մետր հեռավորության վրա գտնվող զինվորին չեն հայտնաբերել:

Իսկ ինչ էր անում զորամասի ղեկավարությունն այդ ընթացքում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարտավոր է շտապ մեկնել տվյալ զորամաս և հանրությանը բացատրություններ տալ տեղի ունեցածի վերաբերյալ: Ինչքան կարելի է բոլոր մեղքերը բարդել շարքային զինծառայողների վրա և այսքան հեշտությամբ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Ժաննա Ալեքսանյանը: