ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում ուշադիր լինել և խուսափել Facebook-ում տարածվող կեղծ տեղեկության զոհ դառնալուց

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25 000 դրամ աջակցություն։

 Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից նշելով, որ լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

«Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,-ասված է հաղորդագրության մեջ։