«Արցախահայերի համար». List.am-ում հատուկ բաժին է բացվել

«List.am կայքում բացվել է հատուկ բաժին՝ «Արցախահայերի համար», որտեղ արցախահայերի համար կարող եք առաջարկել կացարան, աշխատանք, առաջնային անհրաժեշտության իրեր, տարատեսակ ծառայություններ և ցանկացած այլ օգնություն: Մեր նպատակն է կենտրոնացնել աջակցության առաջարկները՝ որոնումները հեշտացնելու և, ինչու ոչ, ավելի ապահով դարձնելու համար»,- այս մասին տեղեկացնում է հայտարարությունների ամենամեծ կայքերից մեկը: