Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Այս մասին հհայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։