Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև՝ հուլիսի 2-4-ն, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում հուլիսի 1-ին, հուլիսի 4-ի և 5-ի ցերեկն՝ առանձին շրջաններում՝ կլինի կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին, 3-ին, 6-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Լեռնային Ղարաբաղում հունիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հուլիսի 2-ին՝ առանց տեղումների եղանակ։