«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Դարդեն եղբայրների հետ

«Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 9-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիրներ, եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն եղբայրների հետ։ 

Միջոցառումը կազմակերպել է «Ոսկե ծիրան»-ը՝ Creative Armenia-ի հետ համագործակցությամբ: