Հրդեհ Հյուսիսային պողոտայի օծանելիքի խանութներից մեկում. ՓԾ

Հուլիսի 13-ին, ժամը 04։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող օծանելիքի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։22-ին, մարվել՝ 04։27-ին: Այրվել է գովազդային վահանակ։