Արցախում ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը

Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյբուքի իր էջում հայտնել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը: 

«Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը»,-գրել է նա՝ հավելելով, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։