Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է «Սոցիալական շտապօգնության» ստեղծում, որը նպատակ ունի միավորել հայաստանյան բոլոր բարեգործական կազմակերպություններին, մարդասիրական նախաձեռնություններին և անհատներին` համատեղ ջանքերով գտնելու ուղիներ` աջակցության կարիք ունեցող քաղաքացիների խնդիրների լուծման համար:

«Սոցիալական շտապօգնությունը» միտված է միավորելու ոչ միայն կազմակերպությունների, հիմնադրամների կամ բարեգործական կազմակերպությունների ջանքերը, այլև՝ անհատների, ովքեր կարող են և ցանկանում են իրենց կարողությունների և հմտությունների շրջանակում աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց:

«Սոցիալական շտապօգնության» համակարգի շրջանակներում տրամադրվող հիմնական սոցիալական ծառայություններն են.

1) Հոգեբանական օգնություն.
2) Խնամքի ծառայությունների միանվագ տրամադրում.
3) Փաստաբանական օգնություն (քաղաքացիական գործերով).
4) Կացարանի տրամադրում.
5) Բնաիրային օգնություն:

Մենք փնտրում ենք գործընկերների:

Գործընկեր կամավորների ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղմամբ՝ https://bit.ly/2yfa6oq

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: