Վթար՝ Ծովագյուղի մոտ. 8 անձ հոսպիտալացվել է. ՆԳՆ

Այսօր առավոտյան վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում` Ծովագյուղի մոտ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն վթարի մասին ահազանգը ստացվել է 10:00-ի սահմաններում։

Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ-ում բախվել են Ս․ Մ․-ի վարած «Hyundai Elantra» և Հ․ Մ․-ի վարած «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։ «Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սևանի բուժկենտրոն են հոսպիտալացվել 8 տուժածներ` 31-ամյա Լ․ Մ․-ն, 62-ամյա Լ․ Ա․-ն, 32-ամյա Ա․ Ա․-ն, 73-ամյա Ն․ Պ․-ն, 37-ամյա Ն․ Բ․-ն, 29-ամյա Ն․ Հ․-ն, 24-ամյա Ա․ Դ․-ն և 3-ամյա Գ․ Մ․-ն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։