Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել

Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել
Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել

«911» ծառայությանը հուլիսի 26-ին ժամը 20:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան 102 հասցեում կայանած BMW մակնիշի (վարորդ՝ Է.Ն., ծնված 1988 թ.) ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 05:55-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: