Հրազդանի բնակիչը ընկել էր խոտհնձիչի տակ ու մահացել

Հրազդանի բնակիչը ընկել էր խոտհնձիչի տակ ու մահացել
Հրազդանի բնակիչը ընկել էր խոտհնձիչի տակ ու մահացել

Հուլիսի 30-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հրազդանի 47-ամյա բնակիչը Վանատուր թաղամասի դաշտավայրում ընկել է խոտ հնձող տեխնիկայի տակ և մահացել:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11.30-ի սահմաններում հրազդանցի 73-ամյա տղամարդն իր խոտհնձիչ մեքենայով հունձ անելիս է եղել, երբ 47-ամյա տղամարդը նստած է եղել գյուղտեխնիկայի առջևի երկաթյա խողովակին։ Նա կորցրել է հավասարակշռությունը, ընկել ու գլուխը խփել խոտհնձիչ մեքենայի լիսեռին, ինչի հետևանքով մահացել է:
Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: