Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է հայտնի ծաղրանկարիչ Գունդուզ Աղաևի նոր ծաղրանկարին.
«Քանի որ ադրբեջանցի ծաղրանկարիչ Գունդուզ Աղաևի երեկվա նկարը՝ Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված «հումանիտար» օգնության մասին բուռն արձագանք է գտել Ադրբեջանում, այսօր Աղաևը նոր ծաղրանկարով անդրադարձել է իրեն քննադատողներին:
Նկարում բռունցքի նշանն է գրված «մարդասեր բռունց» (Ալիևը հաճախ է իր խոսքում մեզ սպառնալիս օգտագործում «երկաթյա բռունցք» արտահայտությունը): Բռունցքի վրա շղթայվածները գոռում են՝ «Գունդուզ, գնա արյունդ ստուգի, հայ տղա…»:
«Հայ տղա» արտահայտությունն օգտագործում են բացասական իմաստով:
Հ.Գ. Երեկ բազմաթիվ մարդիկ հարցնում էին՝ նշեմ, որ այս ծաղրանկարիչը վաղուց չի ապրում Ադրբեջանում, հակառակ դեպքում՝ պարզ էր, թե նրա հետ ինչ կլիներ…»,- գրել է Տաթևիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք,որ երեկ ծաղրանկարիչ Գունդուզ Աղաևը ծաղրանկար էր հրապարակել անդրադառնալով` Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված «հումանիտար» օգնությանը:
Ծաղրանկարը՝ ստորև.