Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ժամանակավորապես չի գործի

2023 թվականի սեպտեմբերի 8-ից ժամանակավորապես չի գործելու Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը՝ պայմանավորված ցուցադրության մասնակի փոփոխության և արդիականացման աշխատանքներով:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ժամանակահատվածում տուն-թանգարանը շարունակելու է իրականացնել կրթական և մշակութային միջոցառումներ:«Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մշտական ցուցադրության փոփոխության և թարմացման աշխատանքները կավարտվեն սույն թվականի սեպտեմբերի 30-ին: