Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար. Freedom House-ի նախագահ 

Ռազմական լարվածության աճը և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի տարածաշրջանը հարկադրված լքելու վտանգը արժանի են միջազգային հրատապ արձագանքի: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիցը հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի շփման գժի երկայնքով ռազմական տեխնիկայի կուտակման շուրջ տեղեկությունների մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. 

ՎԱՇԻՆԳՏՈՆ.- Ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացմամբ՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. 

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ: 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում է  շարունակվող հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղության բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը: Մենք նաև կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին նշանակել Հատուկ Զեկուցող՝ գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։ 

Հայտարարության ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ