Շախմատիստ Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի շախմատի երիտասարդական թիմի անդամ Արսեն Դավթյանը դարձել է Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի Եվրոպայի պատանիների տարբեր տարիքային խմբերի առաջնությունն անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում:

Այս օրերին ընթացող առաջնության Մ18 տարեկանների տղամարդկանց պայքարում Արսեն Դավթյանն առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ տարավ՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:

Դավթյանը այս արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Հայ շախմատիստին հաջորդում են ադրբեջանցի և նորվեգացի մարզիկները: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմիլ Օհանյանը մրցաշարային աղյուսակում 4-րդն է: