Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգույթան մասնագետ Սամվել Մարտիրոսյանն զգուշացնում է, որ լուրջ հաքերային հարձակման են ենթարկվել պետական կառույցները։ Այս մասին մասնագետը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին։ Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարեւոր էր զգուշացնել: Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումը իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։