Արցախի ՊԲ-ն սպառազինությունը հանձնում է, հեռանում դիրքերից․ Ռուս խաղաղապահ առաքելություն. Factor

Ռուս զինծառայողների հսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը հղում անելով Ռուս խաղաղապահ առաքելության տելեգրամյան էջին։

«Ղարաբաղի զինված ուժերը թողնում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, ԱԹԳՄ և MANPADS»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Վերջին տվյալներով կա առնվազն 200 զոհ, 400 վիրավոր։ Սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի և Արցախի Պաշտպանության բանակի կողմից զենքերը հանձնելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Արցախի ներկայացուցիչները Եվլախում հանդիպեցին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։