Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 56 մասնակից. ոստիկանություն

Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 56 մասնակից։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նշենք, որ վաղ առավոտից մեկնարկել են բողոքի ակցիաները, որի ընթացքում քաղաքացիները փողոցներ են փակում և այդ կերպ իրենց անհնազանդությունը արտահայտում գործող իշխանությանը։