Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկուն Մոսկվա է հրավիրել ոչ թե կապիտուլյացիայի, այլ զրույցի համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նրան հրավիրել էին Մոսկվա՝ խոսելու, ոչ թե կապիտուլյացիայի համար», -ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։
Պատասխանելով հարցին, թե ինչու ընտրվեց հենց Մոսկվան, Պեսկովը նշել է․ «Սա Պուտինի առաջարկն էր։ Դա նրա նախաձեռնությունն էր, և մենք տեսնում ենք, որ այն մերժվել է Զելենսկու կողմից՝ իր ԱԳ նախարարի միջոցով»։



















