Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ․ քաղաքապետարան

Հունվարի 20 -ին սկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերվանից մեկնարկել և ընթանում են ձնամաքրման աշխատանքներ:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ Ավելի բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ ձյան տեղումները ավելի վաղ էին սկսվել, գործընթացը սկսվել էր նախորդ օրվանից: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը աշխատանքներում ներգրավել է 58 միավոր տեխնիկա զուգահեռ: Ձնամաքրմանը հետ մեկտեղ քաղաքի փողոցները մշակվում են աղ ու ավազի խառնուրդով:

Անանցանելի փողոցներ մայրաքաղաքում չկան: Զուգահեռաբար ընթանում են մայթերի, բակային տարածքների, անցումների մաքրման աշխատանքները:Գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրումից հետո աշխատանքները կշարունակվեն վարչական շրջանների ներքին փողոցներում: Նշենք նաև, որ Երևանի ավագանու համապատասխան որոշման համաձայն, մայրաքաղաքում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգումը, իսկ ձմռան ամիսներին ձնամաքրումը պարտավոր են ապահովել տնտեսվարող սուբյեկտները: Հիշեցնենք նաև, որ վթարներից խուսափելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով պարտադիր պայման է ձմեռային անվադողերով երթևեկելը: