Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի hետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վրաստանի վարչապետը մասնակցելու է նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Սպասվում է, որ նա կհանդիպի նաև Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնյաների հետ: