Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ: