Ադրբեջանական տեսանյութում որպես հայ ներկայացվող անձին նրա «համագյուղացիները» չեն ճանաչում

«Ժողովրդավարության եւ անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հայտնել է, որ Արցախում բնակվող հայկական ծագումով բնակիչների գրանցման վերաբերյալ Ադրբեջանը կեղծ տվյալներ է տարածում։ Ադրբեջանական տեսանյութում որպես հայ ներկայացվող անձին նրա «համագյուղացիները» չեն ճանաչում։ X-ի իր գրառման մեջ դրա մասին նշել է Գրիգորյանը։

«Տեսանյութում պատկերված տղամարդը ներկայանում է որպես Ասկերանի շրջանի Բալուջա գյուղի բնակիչ։ Այգեստանը (Բալուջան) իմ պապենական գյուղն է, եւ ես այնտեղ շատ բարեկամներ (հարեւաններ) ունեի։ Այս տեսանյութն ուղարկել եմ իրենց, բոլորն ասում են, որ գյուղում այդպիսի մարդ չկար»,– ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին հաղորդագրություն, ըստ որի` ԼՂ-ից 7 հայազգի բնակիչներ Ադրբեջանի քաղաքացիություն են խնդրել։