Բերդ քաղաքում կանցկացվի «Շամշադինի մեղրի և հատապտուղների 8-րդ փառատոնը»

Բերդ քաղաքում կանցկացվի  «Շամշադինի մեղրի և հատապտուղների 8-րդ փառատոնը»
Բերդ քաղաքում կանցկացվի «Շամշադինի մեղրի և հատապտուղների 8-րդ փառատոնը»

Օգոստոսի 10-11-ը Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում կանցկացվի «Շամշադինի Մեղրի եւ հատապտուղների 8-րդ փառատոնը»։ 

Մեղրի և հատապտուղների փառատոնը Տավուշի զարգացման ծրագրի կարևոր բաղկացուցիչ է և խթանման գործիք։ Փառատոնը հիմնադրվել է 2012 թվականին և ավանդաբար անց է կացվում օգոստոսի կեսին, Բերդ քաղաքի Սորաններ ազգային պարկում։

2019 թ. օգոստոսի 10-ից 11-ը կազմակերպվում է 8-րդ փառատոնը։ 

Սկիզբը՝ օգոստոսի 10-ին, ժամը 11:00, պաշտոնական բացումը՝ ժ․12։00-ին, մարզպետ Հայկ Չոբանյան:

Փառատոնը կուղեկցվի տոնական երգ ու պարով։

Երեկոյան 20:00` Ջազը սահմանին փառատոն՝ Հայաստանի պետական ջազային նվագախմբի մասնակցությամբ, որից հետո տեղի է ունենալու կիթառի երեկո՝ Բարդերի մասնակցությամբ։

Փառատոնի 2-րդ օրվա սկիզբը ժամը 11:00: 

Փառատոնի մուտքը ազատ է։

Օրվա այլ միջոցառումներ

Մեղրի և նրանից պատրաստվող ուտելիքների ներկայացում 

Հատապտուղների և նրանցից պատրաստվող ուտելիքների և ըմպելիքների ներկայացում 

Գյուղական մթերքների, պահածոների, խմիչքների ներկայացում

Տարածաշրջանին բնորոշ ազգային կերակրատեսակների ներկայացում և համտեսում 

Գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, փայտամշակման և տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում 

Տարածաշրջանի պրոֆեսիոնալ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք 

Տարածաշրջանի տեսարժան վայրերի ներկայացում 

Սահմանված երթուղով հատապտուղների հավաքչություն 

Վրանային ճամբար՝ գիշերակացով

Համերգ-ներկայացումներ ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ 

Մեղրով տորթի մրցույթ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։