Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ռեստորաններ չունի. Հերքում

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ռեստորաններ չունի. Հերքում
Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ռեստորաններ չունի. Հերքում

Այսօր մամուլում գրվեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը  Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի։ Անգամ նշվում էր, որ Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում այդ ռեստորանների թիվը երկուսն է։ 

Այս կապակցությամբ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Իրատես» թերթում 2019 թվականի հուլիսի 26-ին տեղ գտած «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողի պնդումը, թե վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ ունի», իրականությանը չի համապատասխանում։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումն ու, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջում է «Իրատես» թերթում և Irates.am կայքում հրապարակել դրա հերքումը: