«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնացկելու Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նաիրա Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդության ներկայացմանը:

«Այս ամենը սկսվեց, երբ ԲՀԿ քաղաքական խորհրդի հատուկ նիստում Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց երկրի իշխանությունների՝ տարբեր ոլորտների ձախողումները և ասաց՝ լրջացեք, հետևություններ արեք, երկիր ենք կորցնոմ, կորոնավիրուսը դարձել է անկառավարելի Հայաստանում»,-ասաց Զոհրաբյանն ու նկատեց՝ դրանից հետո սոցիալական ցանցերում սկսեցին հայհոյել նրան:

Անդրադառնալով իր եկամուտների հայտարարագրին՝ նշեց, որ այն բաց հրապարակային մոտ 13 տարի տեղադրվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բաց կայքում: Նա վստահեցրեց՝ վերջին 9 տարում իր հայտարարգրում որևէ բան չի փոխվել:  Զոհրաբյանը չի հրաժարվում իր հայտարարագրից: 

Դիմելով դատախազին ասաց. «Դուք որևէ հիմք չներկայացրեցիք, թե ինչու պետք է Գագիկ Ծառուկյանին ներկայացվի մեղադրանք: Դուք չկարողացաք որևէ փաստարակ ներկայացնել, որ Գագիկ Ծառուկյանը ձեր նշած X անձին գումար է տվել՝ ինչպես Դուք եք ներկայացնում՝ ընտրակաշառք բաժանելու համար: Ձեր ներկայացրած թուղթն ընդամենը թուղթ է,  այն իրավական փաստաթուղթ չէ, իրավական որևէ ուժ չունի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։