Կարևորելով երեխաների ֆիզիկական և հոգեկան լիարժեք զարգացումն ու առանցքային համարելով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների շրջանում առաջացած հնարավոր հոգեբանական խնդիրների հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից ստորև ներկայացվում են մի շարք խորհուրդներ, որոնք ուղղված են՝
- անհանգստացնող նորությունների մասին երեխայի հետ խոսելուն.
- սեփական անձի նկատմամբ հոգատար լինելուն.երեխաների շրջանում լուրերի հոսքի սահմանափակմանը.
- կոնֆլիկտային իրավիճակներում կարեկցանքի խրախուսմանը.
- երեխայի հետ հանգիստ ու հասկանալի լեզվով խոսելուն.և այլն։
- Երեխաների և դեռահասների, ծնողների ու խնամակալների, ինչպես նաև մասնագետների համար պատրաստված մի շարք օգտակար նյութերի կարող եք ծանոթանալ այստեղ:








